Լամին Յամալը հայտնել է պատմության լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հայտնել է պատմության լավագույն ֆուտբոլիստի անունը:

«Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Մեսսին լավագույնն է։ Բայց ես ուզում եմ գրել իմ սեփական պատմությունը», – Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։