Մոտենում է այն պահը, երբ Ջերեմի Ֆրիմպոնգը կփորձի «Լիվերպուլի» մարզաշապիկը։ Ինչպես սոցիալական ցանցերում հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը, մերսիսայդյան ակումբը ցանկանում է ակտիվացել Ֆրիմպոնգին «Բայերից» 35 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։
Լրագրողը նշում է, որ «Լիվերպուլը» Ֆրիմպոնգի գինը համարում է գերազանց։ Անգլիական ակումբը հոլանդացուն դիտարկում է որպես աջ պաշտպան, սակայն նրա հարձակողական ունակությունները նույնպես համարվում են առավելություն։
Ջեյքոբսը նաև ընդգծում է, որ 24-ամյա Ֆրիմպոնգի հետ անձնական պայմանագրի պայմանները «Լիվերպուլը» գրեթե համաձայնեցրել է։ Ջերեմին կլինի այն մեկը, ով կփոխարինի Տրենտին եզրում։