«Բարսելոնայի» հարձակվողը վիրահատության է ենթարկվել

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը մայիսի 14-ին ենթարկվել է կույրաղիքի շտապ վիրահատության։ Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ վիրահատությունը անցել է բարեհաջող։

Վիրահատական միջամտությունն իրականացվել է Բարսելոնայի հիվանդանոցում՝ բժիշկներ Կորոլեուի և Բորասի կողմից՝ ակումբի բժշկական անձնակազմի վերահսկողության ներքո։

Տորեսը այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 45 հանդիպման՝ տարբեր մրցաշարերում դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։