Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Ժոզե Մոուրինյոյի՝ հավաքականը գլխավորելու լուրերի մասին

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկություններին, թե Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել ազգային հավաքականը, հաղորդում է Record-ը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ֆեներբախչեի» ներկայիս գլխավոր մարզիչը գտնվում է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու շեմին և արդեն նախնական համաձայնության է եկել ֆեդերացիայի հետ։ Լուրերում նշվում էր, որ Մոուրինյուն կստանձնի այդ պաշտոնը Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշրջանից հետո։

Պորտուգալիայի ֆուտբոլային ղեկավար մարմնի աղբյուրները, սակայն, ընդգծել են, որ Ռոբերտո Մարտինեսը շարունակում է գլխավորել հավաքականը, և նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ֆեդերացիան նաև հստակեցրել է, որ Մոուրինյուի հետ որևէ շփում չի եղել։