Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Բոսնիայի և Հերցեգովինայի Մ-17 ընտրանուն

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի-մրցաշարի շրջանակում Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու դեմ։ Մեր ընտրանին 0-3 հաշվով պարտվեց մրցակցին։

Խաղի հաշիվը բացվեց երկրորդ կեսում․ 57-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Անես Մեհմեդովիչը առաջ մղեց իր թիմին։ 73-րդ րոպեին Քենան Վրբանը կրկնապատկեց բոսնիացիների առավելությունը, իսկ 80-րդ րոպեին Մատեյ Դեկետը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Հայաստանը 0:4 հաշվով զիջել էր Բելառուսի Մ17 հավաքականին։ Մրցաշարի վերջին խաղում՝ մայիսի 18-ին, մեր պատանիները ուժերը կչափեն Սան-Մարինոյի ընտրանու հետ։

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը միավոր չունի և զբաղեցնում է երրորդ տեղը։ Բոսնիայի և Բելառուսի թիմերն ունեն 6-ական միավոր և կիսում են առաջին հորիզոնականը։