Ջեյմի Վարդին ցանկանում է խորհրդանշական ձևով հրաժեշտ տալ «Լեսթերին»

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին շուտով կհեռանա ակումբից՝ ավարտելով իր պատմական փուլը թիմում։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Վարդին մտադիր է հրաժեշտ տալ «Լեսթերին» խորհրդանշական կերպով՝ իր 500-րդ հանդիպումով, որը կկայանա մայիսի 18-ին՝ «Իփսվիչ» դեմ խաղում։

Այդ հանդիպումը կդառնա ոչ միայն նրա հոբելյանական 500-րդը «աղվեսների» կազմում, այլև կարող է պատմական դառնալ մեկ այլ պատճառով․ եթե Վարդին գոլի հեղինակ դառնա, ապա նա կլրացնի 200 գոլի սահմանը ակումբի կազմում։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա կլինեն նաև 2016 թվականի չեմպիոնական կազմի նախկին խաղացողներ՝ ի նշան հարգանքի Վարդիի ձեռքբերումների հանդեպ։

Նշենք, որ Վարդին չի մասնակցի վերջին՝ «Բորնմութի» հետ արտագնա խաղին, իսկ «Լեսթերը» ընթացիկ մրցաշրջանում արդեն իսկ ապահովել է տեղը Չեմպիոնշիփում՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալով։