Տիբո Կուրտուան ամփոփել է Լա Լիգայում «Մալյորկայի» հետ խաղը (2-1):
«Առաջին խաղակեսը նման էր մեր մրցաշրջանին. մենք հիանալի գոլ խփեցինք, չնայած շատ պահեր չկային, մենք դժվարություններ ունեցանք Լեո Ռոմանի հիանալի խաղի պատճառով»
Բայց վերջում մենք հավասարեցրինք հաշիվը և գիտեինք, որ ունակ ենք կորզել հաղթանակը։
Մենք մենք ենք, մենք պայքարում ենք մինչև վերջ։ Մենք շատ վնասվածքներ ունեինք, այդպես խաղալը հեշտ չէ, բայց մենք շարունակում էինք հավատալ։
Ակումբի խորհրդանիշը մեզ պարտավորեցնում է պայքարել մինչև վերջ, մենք հավատում ենք հաջողությանը, չնայած, որ «Բարսելոնայի» և մեր միջև միավորների տարբերությունը մեծ է», – ասել է բելգիացի դարպասապահը։