Պատրիս Էվրան պատմել է, թե ինչպես էին մարզվում «Մանչեսթեր Յունայթեդում» իր թիմակիցները։
«Ո՞վ էր լավագույնը մարզումներին։ Ո՞վ էր ամենաշատը տպավորում.
Ինձ համար՝ Վան Նիստելրոյը։ Եթե միայն մենք նկարահանած լինեինք այն գոլերը, որոնք նա խփում էր մարզումներին, անհավատալի հոլովակ կստացվեր։
Ամենաջանասերը, կարծում եմ, Կրիշտիանու Ռոնալդուն էր։ Իսկ ամենաթույլը՝ Կառլոս Տևեսը. նա քնած տեսք ուներ, չէր ցանկանում մարզվել, բայց հանգստյան օրերին խաղում էր բոլորի փոխարեն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան SDS փոդքասթում։