Opta. Մադրիդի «Ռեալը» մեկ խաղի ընթացքում երկու ռեկորդ է սահմանել Լա Լիգայում

Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում՝ մրցելով «Մալյորկայի» դեմ։ Սակայն հանդիպման ամենաուշագրավ մասը ոչ միայն հաղթանակն էր, այլ այն ռեկորդային ցուցանիշը, որը գրանցեց Կառլո Անչելոտտիի գլխավորած թիմը։

«Ռեալը» այս խաղում կատարել է 39 հարված դեպի մրցակցի դարպասը՝ սա ակումբի՝ Լա Լիգայի տնային խաղերում ամենաբարձր ցուցանիշն է 2003/04 մրցաշրջանից ի վեր։

Բացի այդ, մադրիդյան ակումբը խաղի ընթացքում կատարել է 26 անկյունային հարված՝ ամենաշատը Իսպանիայի առաջնության մեջ 2005/06 մրցաշրջանից ի վեր։

«Ռեալը» նաև տիրել է գնդակին խաղի ժամանակի 71.5%-ը՝ թույլ տալով «Մալյորկային» ընդամենը 4 հարված կատարել։