«Բրայթոնի» կենտրոնական հարձակվող Ժոաու Պեդրոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Լրագրող Սեմ Դինի խոսքով՝ 23-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը» և «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ակումբները քննարկում են հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու հնարավորությունը։
Այս մրցաշրջանում Պեդրոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 խաղի, խփել 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Պեդրոյի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։