«Չելսիի» վինգեր Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է բրիտանական լրատվամիջոցները։
Լիսաբոնի «Բենֆիկան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ Պորտուգալական ակումբը ամեն ինչ կանի ֆուտբոլիստին վերադարձնելու համար։
Ֆելիշը «Արծիվների» կազմում հանդես է եկել 2016-ից 2019 թվականներին։ 25-ամյա պորտուգալացին այժմ վարձավճարով է հանդես գալիս «Միլանում»։ Կողմերի միջև պայմանագիրը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։