«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլը» վերահսկում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիեկեյին։ Այս մասին հայտնում է GiveMeSport-ը։

Անգլիական ակումբը ցանկանում է 22-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնտրախտը» ցանկանում է իր ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Այս մրցաշրջանում Էկիտիիկեն բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 22 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։