Մարկ Գուեհին կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ թիմում

«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գուեհին կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում»։

Այս մասին հայտնում է Teamtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կաչաղակները» գլխավորում են 24-ամյա անգլիացու համար մրցավազքը։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Չելսին»։

Այս մրցաշրջանում Գեհին անցկացրել է 43 խաղ, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։