Դատարանը քրեական գործ է հարուցել «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստների նկատմամբ

Դատարանը քրեական գործ է հարուցել «Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի և մադրիդյան ակումբի երիտասարդական թիմի նրա երեք նախկին թիմակիցների դեմ։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ֆուտբոլիստներին մեղադրանք է առաջադրվել անչափահաս աղջկա մասնակցությամբ ինտիմ տեսանյութ ձայնագրելու և տարածելու համար՝ առանց նրա համաձայնության։ Ասենսիոյից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նաև Անդրես Գարսիայի և Խուան Ռոդրիգեսի դեմ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականին։ Աղջկա մոր խոսքով՝ ֆուտբոլիստներից մեկը տեսանյութ է նկարահանել իր 16-ամյա դստեր հետ, ապա տարածել այն Messenger-ի միջոցով։

Ասենսիոն իր նորամուտը «Ռեալ Մադրիդի» կազմում նշել է 2024 թվականին։ Այս մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում, որոնցում գոլի հեղինակ չի դարձել։