Անգլիական գրանդը հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է իսպանացու տրանսֆերով։

Ակումբը ցանկանում է թիմը հզորացնել բազմակողմանի կիսապաշտպանով, ով ունակ է առաջնորդել խաղը, ստեղծել պահեր և ավարտել գրոհները։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի «Բարսելոնան» և Օլմոն, հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում 27-ամյա Օլմոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 36 խաղ, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։