Daily Mail. «Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվողի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Նոթինգհեմ Ֆորեսթի» նիգերիացի հարձակվող Թայվո Ավոնիյին դուրս է եկել արհեստական ​​կոմայից՝ Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում (2-2) դարպասաձողի հետ բախումից և վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը ընտանիքի հետ հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության տակ։ Նշվում է, որ նա շարունակում է վերականգնողական բուժումները և ապաքինվում է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Ավոնիյին որովայնի լուրջ վնասվածք էր ստացել և մայիսի 13-ի երեկոյան շտապ վիրահատության էր ենթարկվել։ Նիգերիացին մեկ օրից ավելի էր արհեստական ​​կոմայի մեջ։ Լրատվամիջոցները հայտնել են, որ նման վնասվածքները համարվում են կյանքի համար վտանգավոր։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։