«Լիվերպուլը» կմերժի «Ռեալի» պահանջը և կհրաժարվի մեկ միլիոն եվրոյից

«Լիվերպուլը» չի պլանավորում պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին ժամանակից շուտ թողնել «Ռեալ Մադրիդ», հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները հրաժարվել են մադրիդյան ակումբից ընդունել մեկ միլիոն եվրո՝ 26-ամյա անգլիացու՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու դիմաց՝ ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։

Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլից» հեռանալու մասին հայտարարեց մայիսի 5-ին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 353 խաղ, խփել 23 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։