«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ գոլի հեղինակ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (2-1)։
Ինչպես հայտնում է Opta-ն՝ այս գոլը 26-ամյա ֆրանսիացու համար 28-րդն էր Լա Լիգայի 32 խաղերում մադրիդյան թիմի կազմում, ինչը ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիացու համար մադրիդյան թիմի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում մրցաշարի պատմության մեջ։
Նախորդ ռեկորդակիրը Ալֆրեդո դի Ստեֆանոն էր, որը իր առաջին մրցաշրջանում՝ 1953/54 թվականներին, «Ռեալի» կազմում խփել էր 27 գոլ։