Coppa Italia. «Բոլոնիան» հաղթեց «Միլանին» և նվաճեց Իտալիայի գավաթը 🎥

Իտալիայի գավաթի եզրափակիչում «Միլանը» մրցեց «Բոլոնիայի» հետ։

Հանդիպումը ավարտվեց «Բոլոնիայի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Խաղի 53-րդ րոպեին միակ գոլը հեղինակեց հարձակվող Դան Նդոյեն։

Այսպիսով, «Բոլոնիան» հաղթեց և իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Իտալիայի գավաթի հաղթող։ «Միլանը» Իտալիայի գավաթը չի նվաճել 2002/03 մրցաշրջանից ի վեր։