«Ռեալ Մադրիդը» պաշտոնական առաջարկ է ուղարկել «Բորնմութին» թիմի պաշտպան Դին Հյոյսենի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը դեռ չի արձագանքել տրանսֆերի առաջարկին, բանակցությունները շարունակվում են։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը»։ Ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ 20-ամյա ֆուտբոլիստի հրաժարագնի կետը կազմում է 58 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորնմութի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։