«Բրայթոնը» որոշում է կայացրել Ջեյմս Միլների ապագայի հետ կապված

«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կարող է մնալ թիմում, հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը բանակցություններ է վարում 39-ամյա անգլիացու հետ նրա պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

Միլները այս մրցաշրջանում անցկացրել է 3 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մի մասը։