«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմը պատրաստ է առաջարկ անել իտալական ակումբին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Միլանը» կարող է նվազեցնել ֆուտբոլիստի գինը, եթե ակումբը չհասնի հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու իրավունքի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Այս մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 51 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։