Հայտնի է՝ որքան գումար կհատկացնի «Կոմոն» տրանսֆերային ծրագրերին

«Կոմոն» պատրաստվում է տրանսֆերային պատուհանին՝ Սերիա Ա-ում հաջող առաջին մրցաշրջանից հետո:

Գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կապվում է տարբեր բարձրակարգ ակումբներ տեղափոխվելու հետ, այդ թվում՝ «Բայեր», սակայն «Կոմոյին» հաջողվել է համոզել մարզչին մնալ՝ մասամբ շնորհիվ իրենց հավակնոտ տրանսֆերային ծրագրերի:

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ Կոմոն պատրաստ է այս ամռանը ծախսել 80-100 միլիոն եվրո՝ իր կազմը ուժեղացնելու և հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարերի ուղեգրի համար պայքարելու համար։ Ֆաբրեգասի թիմը 36 տուրից հետո 48 միավորով զբաղեցնում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը։