«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը հնարավորություն ունի շարունակել կարիերան այլ ակումբներում, հաղորդում է Diario Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բայերը»։
Վիկտորը մի քանի տարբերակ ունի նաև Իսպանիայի առաջնությունում։ «Բետիսը», «Մալյորկան» և «Սելտան» ցանկանում են պայմանագիր կնքել խաղացողի հետ։ «Բարսելոնան», իր հերթին, քննարկում է Վիկտորին վարձակալությամբ բաց թողնելու տարբերակը։
Սակայն, լավ առաջարկի դեպքում, կատալոնացիները կարող են կազմակերպել ամբողջական վաճառք։ Այս մրցաշրջանում Պաուն «Բլաուգրանայյի» կազմում անցկացրել է 27 խաղ, խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։