Վինիսիուս Ժունիորը ծաղրել է «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու համար

«Ռեալ Մադրիդի» առաջատար հարձակվող Վինիսիուս Ժունիորը հիշեցրել է «Բարսելոնային» վերջինս Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։ Ինչպես հաղորդում է Movistar-ը, բրազիլացին նման մեկնաբանություն է արել «Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ վեճի ժամանակ։

«Դուք ուզում էիք հաղթել Չեմպիոնների լիգան, բայց կրկին չկարողացաք դա անել», – Վինիսիուսի խոսքերն է փոխանցում աղբյուրը։

Դեպքը տեղի է ունեցել Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո, որը ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 4:3 հաշվով։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում՝ ընդհանուր հաշվով 6:7 պարտվելով Միլանի «Ինտերին» (3:3՝ առաջին խաղում, 3:4՝ երկրորդում)։