22-ամյա հարձակվող Լիամ Դելապը, որը ներկայումս հանդես է գալիս «Իփսվիչ Թաունում», կարող է առաջիկայում տեղափոխվել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ։ Ըստ Sky Sports-ի՝ Դելապի տրանսֆերով լուրջ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ ֆուտբոլիստն ինքն արդեն բաց է նման հնարավորության համար։
Հարձակվողի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 35 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Դելապը «Իփսվիչի» կազմում անցկացրել է 38 խաղ, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
«Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին մրցաշրջան է անցկացրել՝ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում հայտնվելով ընդամենը 16-րդ հորիզոնականում։ Ակումբը ձգտում է ամրապնդել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, և Դելապը դիտարկվում է որպես հեռանկարային տարբերակ Ռուբեն Ամորիմի կազմի համար։