Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» առաջարկ են ներկայացրել երիտասարդ պաշտպանին

«Բորնմութի» պաշտպան Դին Հոյսենը այս ամռանը կտեղափոխվի ավելի հեղինակավոր ակումբ։ Ինչպես իր կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ռեալը» և «Բարսելոնան» արդեն ներկայացրել են իրենց տրանսֆերային նախագծերը 20-ամյա Հոյսենին։

Նույնն արել են մի քանի անգլիական ակումբներ, այդ թվում՝ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին»։ Այս պահին Հոյսենի համար պայքարում առաջատարը «Ռեալ Մադրիդն» է։ Իսպանիայի հավաքականի խաղացող Դինի համար Լա Լիգան նախընտրելի ուղղությունն է։

Դին Հոյսենին կարելի է գնել 50 միլիոն ֆունտ ստեռլինգով (գրեթե 60 միլիոն եվրո):