«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է ամրապնդել իր կիսապաշտպանական գիծը՝ ձեռք բերելով «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսին։ Հոլանդացու նկատմամբ «քաղաքայինների» հետաքրքրությունը մամուլում շրջանառվում է արդեն մի քանի անգամ, իսկ այժմ արդեն, ըստ Դեյվիդ Օրնշտեյնի, ակումբը կապ է հաստատել «Միլանի» ղեկավարության հետ՝ իր մտադրությունների մասին հայտարարելու համար։

Բանակցությունները դեռ նախնական փուլում են, և պաշտոնական առաջարկ առայժմ չի արվել։ Սակայն «Սիթիի» ղեկավարությունը վճռական է՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարքը կյանքի կոչելու հարցում։

Տեյանի Ռեյնդերսը 2024 թվականի մարտին երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ՝ այն ուժի մեջ է մինչև 2030 թվականը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո։