«Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դիտարկում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը։ Չնայած լուրերին, որոնք Վիրցին կապում էին Մյունխենի «Բավարիայի» հետ, անգլիական ակումբը շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Bild-ը, մայիսի 13-ին Վիրցը ծնողների հետ մեկնել է Մանչեսթեր, որտեղ հանդիպել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Նույն երեկո ընտանիքը վերադարձել է Գերմանիա։ Ֆուտբոլիստի հայրը՝ Հանս Վիրցը, հրաժարվել է մեկնաբանել այցը։
22-ամյա Վիրցի պայմանագիրն «Լևերկուզենի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է շուրջ 140 միլիոն եվրո։