«Բարսելոնան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է բաժանվել թիմի ինը ֆուտբոլիստներից։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը ամռանը կարող են լքել Ինյակի Պենյան, Էկտոր Ֆորտը, Պաբլո Տորեն, Անսու Ֆատին, Ռոնալդ Արաուխոն և Պաու Վիկտորը։
«Կապտանռնագույնները» պատրաստ են քննարկել Ֆերմին Լոպեսի, Գավիի և Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ ստացվող տրանսֆերային առաջարկները, եթե վերջիններս չերկարաձգեն իրենց պայմանագրերը ակումբի հետ։
Նշվում է, որ միայն այս խաղացողներից որոշների վաճառքի դեպքում Բարսելոնան կդիտարկի նոր համալրումների հնարավորությունը։