Ռուի Մոտան անդրադարձել է Հայաստանի Գավաթի եզրափակչում իր թիմի տարած հաղթանակին

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան անդրադարձել է Հայաստանի Գավաթի եզրափակչում «Արարատ-Արմենիայի» դեմ տարած հաղթանակիւ մասին։ Պորտուգալացի մասնագետի թիմն առավելության հասավ 3-1 հաշվով։

«Մենք արժանի էինք այս հաղթանակին և լավագույնն էինք խաղադաշտում։ Մենքլավ սկսեցինք առաջին կեսը, սակայն գոլ բաց թողեցինք հենց այն իրավիճակից, որում մեր մրցակիցն ամենավտանգավորն է, և դա սպասելի էր։ Մենք գիտեինք, որ երկրորդ կեսի համար շտկումներ պիտի անեինք, քանի որ գնդակը հեշտ էինք կորցնում։ Ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիայի», նրանք արժանի մրցակից էին, բայց իհարկե, մենք արժանի էինք այս տիտղոսին», – ասել է Ռուի Մոտտան:

Հիշեցնենք, որ Հայաստանի Գավաթի եզրափակչի «Նոա» -«Արարատ-Արմենիա» հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով, ինչի արդյունքում «Նոան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։