«Նոա» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է թիմի՝ Հայաստանի գավաթում հաղթանակին և օրեր առաջ Հայաստանի չեմպիոն հռչակվելուն։
«Գավաթի եզրափակչում առավելության հասանք «Արարատ-Արմենիայի» դեմ 3:1 հաշվով ու խփեցինք մեր երկրորդ դրոշակը գերազանցության ճանապարհին։
Շնորհակալ ենք, որ մեր կողքին էիք մրցաշրջանի հենց սկզբից
Այս հաղթանակը բոլորինս է
Առա՛ջ «Նոա», առա՛ջ»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր, մայիսի 13-ին Հայաստանի Գավաթի եզրափակչի «Նոա» -«Արարատ-Արմենիա» հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ «Նոայի» հաղթանակով, ինչի արդյունքում «Նոան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։