«Մանչեսթեր Սիթիի» աստղը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»

Կևին դե Բրույնեն վերջերս հայտարարեց «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին. ակումբը որոշել է չերկարաձգել նրա պայմանագիրը։

Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, Դե Բրույնեի թեկնածությունը առաջարկվել է «Ռեալ Մադրիդին», որը Թոնի Կրոսի հեռանալուց հետո կիսապաշտպանի փնտրտուքների մեջ է։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիր կնքելու համար Դե Բրույնեն պատրաստ կլինի կիսով չափ կրճատել իր աշխատավարձը։ Գործող պայմանագրով Քևինը տարեկան վաստակում է մոտ 16 միլիոն եվրո։

Բելգիացին պատրաստ է համաձայնվել 7-8 միլիոն աշխատավարձի։ Կևին դե Բրույնեն հունիսին կդառնա 34 տարեկան։ Ավելի վաղ ֆուտբոլիստը խոսել էր բարձր մակարդակով խաղալը շարունակելու իր ցանկության մասին։