Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն հնարավորություն ունի շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պայմանագիր կնքել 27-ամյա կիսապաշտպանի հետ։ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է Օլմոյի ծառայություններով։ Օլմոն պայմանագրային պարտավորություն ունի «Բլաուգրանայի» հետ մինչև 2030 թվականի ամառը։
Transfermarkt-ը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Դանին Լա Լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 22 խաղ, խփել ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։