Դավիդե Անչելոտտին, ով Կառլո Անչելոտտիի որդին է և վերջինիս օգնականը Մադրիդի «Ռեալում», առաջիկայում կմիանա Բրազիլիայի ազգային հավաքականին՝ որպես օգնական։ Ինչպես հաղորդում է AS պարբերականը, Դավիդեն կմասնակցի հավաքականի առաջին երկու հանդիպումներին՝ Էկվադորի (հունիսի 6) և Պարագվայի (հունիսի 10) դեմ։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին վերջերս պայմանագիր է ստորագրել Բրազիլիայի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ և պաշտոնապես կստանձնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը մայիսի 26-ին։
Դավիդեն մինչև այժմ աշխատել է որպես օգնական «Ռեալում», սակայն հոր՝ ակումբից հեռանալու որոշումից հետո, նա նախատեսում էր սկսել ինքնուրույն մարզչական կարիերա։ Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ակումբներ տարբեր առաջնություններից, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից։ Այնուամենայնիվ, Դավիդեին առավելապես գրավում է «Ռեյնջերսում» ընթացող նոր նախագիծը։