«Արսենալի» նախկին խաղացող Իան Ռայթը նշել է, որ «Արսենալը» կենտրոնական հարձակվողի կարիք ունի։
«Թիմը իսկապես հարձակվողի կարիք ունի։ Մենք պետք է գնենք հարձակվողի, որը շատ գոլ կխփի։ Հոյլունիդ և Նունյեսի տարբերակները հարմար չեն։ Այս տրանսֆերի հետ կապված սխալվել չի կարելի։ Կարծում եմ՝ Արտետան ամռանը բավականաչափ գումար կունենա հարձակվողի համար», – վետերանի խոսքերն է մեջբերում Metro-ն։
«Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 68 միավորով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում «զինագործները» հասան կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի ընթացքում ընդհանուր հաշվով պարտվեցին ֆրանսիական ՊՍԺ-ին։