«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Մերսիսայդցիների» որոշ երկրպագուների վարքագծի մասին, որոնք սուլել են պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ով փոխարինման է դուրս եկել Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում (2-2)։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր անգլիական ակումբից հեռանալու մասին ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Կարծում եմ՝ մարզիչը ճիշտ էր, երբ մամուլի ասուլիսում ասաց, որ չես կարող որոշել, թե ինչ է զգում մեկը իր և իր ընտանիքի համար կայացրած որոշման վերաբերյալ։ Արձագանքը եղավ։ Նա պետք է հաշտվի դրա հետ։ Մենք՝ որպես թիմ, նույնպես պետք է հաշտվենք դրա հետ։ Բայց կարծում եմ՝ գուցե նա սպասում էր դրան։ Մենք ունենք ևս երկու խաղ, որից հետո մենք կբաժանվենք, և նա կտեղափոխվի ուրիշ ակումբ։
Ես իսկապես ոչինչ չէի սպասում։ Հեշտ չէ, բնավ էլ հեշտ չէ։ Մենք այստեղ ենք նրա համար։ Մենք շատ հիասթափված ենք, որ նա հաջորդ տարի մեզ հետ չի լինի, քանի որ իմ կարծիքով նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով ունի ակնառու, բացառիկ որակներ, որոնք մենք բոլորս տեսել ենք վերջին յոթ տարիների ընթացքում, որ ես այստեղ եմ։ Մենք անպայման կկարոտենք նրան, երբ նա հեռանա։
Սա չպետք է շեղի ուշադրությունը տիտղոսի տոնակատարությունից։ Կան շատ ավելի շատ ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես արժանի են հիանալի օրվա։ Նա ինքն էր որոշում կայացրել և հաշտվել դրա հետ։ Մենք ունենք ևս երկու խաղ, որոնց նա նույնպես պետք է մասնակցի։ Վստահ եմ, որ նա կխաղա, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և դրանից հետո մենք նրան հրաժեշտ կտանք», – Վան Դեյկի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։