Ռուբեն Ամորիմ. «Ես գիտեմ, թե ինչ է պետք «Մանչեսթեր Յունայթեդին»»

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ ապագայում կարող է բարելավել թիմի արդյունքները։

«Կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 16-րդ հորիզոնականը։ Ինչպես նախկինում խոստովանել էր պորտուգալացի մարզիչը, նա ամաչում է առաջնությունում գրանցած արդյունքներից, բայց գիտի, թե ինչպես շտկել իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում։

«Ես անընդհատ կապի մեջ եմ ղեկավարության հետ։ Ես հստակ զգացողություն ունեմ, որ գիտեմ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն թիմը շատ ավելի լավը դարձնելու համար», – ասել է Ամորիմը Sky Sports-ին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի եզրափակիչում է, որտեղ մրցելու է «Թոթենհեմի» դեմ։ Խաղը կկայանա մայիսի 21-ին, և մրցաշարի հաղթողը կստանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։