«Չելսիի» ֆուտբոլիստը մշտական հիմունքներով կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Յուվենտուսը» հետաքրքրված է թիմի պաշտպան Ռենատո Վեյգային տրանսֆերը գնելով, որի իրավունքները պատկանում են «Չելսիին»։

Պորտուգալացին «Ծեր Սինյորային» միացել է հունվարին՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։ Կողմերը դեռևս չեն համաձայնեցրել տրանսֆերի արժեքը։

Ռենատո Վեյգան թուրինյան թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։