Տեղեկություններ են հայտնի դարձել «Ռեալ Մադրիդի» ամառային տրանսֆերային ծրագրերի մասին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի խնդրանքով, ով պաշտոնը կստանձնի մայիսի վերջին, «Լոս Բլանկոսները» մտադիր են ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպան։ Բացի այդ, ակումբը ակտիվորեն փնտրում է պաշտպանության ձախ եզրի ֆուտբոլիստի։
«Ռեալ Մադրիդը» ներկայումս գլխավորում է Կառլո Անչելոտտին, ով Իսպանիայի ընթացիկ առաջնության ավարտից հետո կհեռանա ակումբից։