«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում:
Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա գերմանացին առաջարկ ունի «Լոս Անջելեսից» և մի քանի անանուն եվրոպական ակումբներից։
Շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, Մյուլլերը իր վերջին տնային հանդիպումը անցկացրեց «Բավարիայի» կազմում։ Ապրիլին նա հայտարարել էր թիմից հեռանալու մասին 2024/25 մրցաշրջանի ավարտին։
Ֆուտբոլիստը «Բավարիայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2007 թվականից։ Նա 13 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, 8 անգամ՝ Գերմանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև 2-ական անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։