«Նյուքասլի» պաշտպան Տինո Լիվրամենտոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա անգլիացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Քաղաքայինների» պաշտպանությունը ուժեղացնելու տարբերակներից մեկն է։
Լիվրամենտոն «Նյուքասլ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Սաութհեմփթոնից»։ Պաշտպանը «Չելսիի» սան է։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։