Հայտնի է դարձել Խաբի Ալոնսոյի տրանսֆերային նպատակները «Ռեալում»

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն խնդրել է «Ռեալ Մադրիդին» պայմանագիր կնքել մադրիդյան թիմի նախկին հարձակվող Խոսելուի ոճին համապատասխանող հարձակվողի հետ։

Այս մասին հայտնում է COPE-ն։

Աղբյուրի համաձայն՝ Ալոնսոյին անհրաժեշտ է բարձրահասակ կենտրոնական հարձակվող, որը կկարողանա հաղթել օդային պայքարներում և գոլ խփել նույն կանոնավորությամբ, ինչպես Խոսելուն էր անում, երբ խաղում էր մադրիդյան գրանդի կազմում՝ ամենից հաճախ փոխարինման դուրս գալով։

Բացի այդ, Խաբի Ալոնսոն նաև մտադիր է վերադարձնել «Ռեալի» սան, արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասին, որին նա անցյալ ամռանը 6 միլիոն եվրոյով վաճառեց իտալական «Կոմոյին»:

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» մտադիր է նոր կիսապաշտպան և հարձակվող ձեռք բերել 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությունից հետո։

Մրցաշարի մեկնարկից առաջ ակումբը պետք է պայմանագրեր կնքի ձախ և կենտրոնական պաշտպանների հետ, ինչպես նաև պայմանագիր կնքի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։