40 միլիոն եվրո․ «Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի հետ՝ թիմի աստղ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինելու համար, ով ամռանը պատրաստվում է լքել ակումբը։

Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլա Շկիրան։

Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդի և Ֆրիմպոնգի միջև համաձայնության է եկել մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագրի վերաբերյալ։

Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է պաշտպանի համար «Բայերին» վճարել 40 միլիոն եվրո՝ նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր-Առնոլդը չի երկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ և մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը որպես ազատ գործակալ։