«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան, ով մրցաշրջանի ավարտին կլքի թիմը, պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Շուտով որոշում կկայացնեմ իմ նոր ակումբի վերաբերյալ։ Չեմ ուզում ամսաթիվ նշել։ Բայց դա տեղի չի ունենա երկու ամսից», – Տայի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։