Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան շուտով կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառ։ Կողմերը ներկայումս քննարկում են համաձայնագրի մանրամասները, այդ թվում՝ փոխհատուցման չափը։
Ռաֆինյայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Պայմանագրի երկարաձգումից հետո բրազիլացին կդառնա կատալոնական թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Ռաֆինյան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։