«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Անտոնին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ Մանկունիացիները պլանավորում են ֆուտբոլիստի համար ստանալ 40-50 միլիոն եվրո։
«Ատլետիկոն» նույնպես հետաքրքրված է կիսապաշտպանով։
Այս մրցաշրջանում Անտոնին «Բետիսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։