«Բարսելոնան» ռեկորդային եկամուտ է գրանցել օրերս կայացած «Էլ-Կլասիկոյի» ժամանակ։
Լա Լիգայի 35-րդ տուրի տնային հանդիպմանը կատալոնացիները 4-3 հաշվով հաղթեցին «Ռեալ Մադրիդին»։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» հանդիպման օրը վաստակել է 13.5 միլիոն եվրո, ինչը ռեկորդ է եկամտի առումով՝ «Մոնժուիկ» տեղափոխվելուց ի վեր։ Խաղին ներկա է եղել 50,319 հանդիսական։
Դա ավելի շատ է, քան Չեմպիոնների Լիգայում «Ինտերի» (50,314 հանդիսատես) և «Բավարիայի» (50,312) դեմ հանդիպումներին։