Ռաֆինյա. «Չպետք է նման բան անեի»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած տպավորիչ 4-3 հաշվով հաղթանակից հետո այդքան էլ տպավորված չէ ինքն իր ցուցադրած խաղով։

Չնայած` 28-ամյա բրազիլացին խփեց երկու գոլ, բայց և խոստովանել է, որ դժգոհ է իր կատարողական գործողություններց։

«Հազվադեպ է լինում այդքան շատ գոլեր տեսնել «Էլ-Կլասիկոյում»։ Սա երկու թիմերի խաղաոճի արդյունք է։

Գլխավորը կարևոր պահերին գրագետ պաշտպանվելն է»,- նշել է Ռաֆինյան AS-ին տված հարցազրույցում։

Ֆուտբոլիստը քննադատաբար է վերաբերվել իր խաղին, չնայած դուբլին.

«Ես կարող էի ավելի շատ գոլ խփել։ Ես բաց թողեցի երեք հնարավորություն, որոնք պարզապես իրավունք չունեի բաց թողնելու։ Ես շատ բարձր չափանիշներ ունեմ ինքս ինձ համար։ Ես ավելի շատ մտածում եմ սխալների, քան գոլերի մասին։

Ուրախ եմ, որ օգնեցի թիմին, բայց ինձ լավագույն խաղացողը չեմ համարում։ Ես չպետք է նման բան անեի»,- հավելել է բրազիլացին։