Իսրայելցի հարձակվող Մանոր Սողոմոնը մոտ է անգլիական «Թոթենհեմից» հեռանալուն։ Այս մասին հաղորդում է CaughtOffside-ը։
25-ամյա խաղացողը, որը նախկինում խաղացել է Դոնեցկի «Շախտյորում», չկարողացավ տեղ ապահովել մեկնարկային կազմում և վարձավճարով ուղարկվեց «Լիդս», որտեղ նվաճեց Չեմպիոնշիփի գավաթը։
Ֆուտբոլիստը չի մտնում մարզիչ Անգելոս Պոստեկօղլուի ծրագրերի մեջ և կարող է վաճառվել մոտ 18 միլիոն եվրոյով։ London World-ի տվյալներով՝ Սողոմոնն արդեն համաձայնության է եկել ֆրանսիական «Մարսելի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մրցաշրջանում իսրայելցին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել է 10 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։